Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:18

Հայաստանը 2020 թվականին կրճատել է իր ռազմական ծախսերը 2,6% -ով․ SIPRI

Շվեդիայում գտնվող Ստոկհոլմի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է զեկույց՝ 2020 թվականին զենքի արտահանման վերաբերյալ:

SIPRI-ի փորձագետների գնահատմամբ՝ 2020-ին Հայաստանը կրճատել է ռազմական ծախսերը 2,6%-ով, այն դեպքում, երբ Ադրբեջանն ավելացրել է դրանք 17 %-ով։

Նշվում է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերի 17 %-անոց աճը ամենամեծ հարաբերական աճն է Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում՝ 2020 թ.-ին։

Նշվում է, որ ծախսերի աճը մեծապես պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի խնդրով պայմանավորված Հայաստանի հետ հակամարտությամբ:

Զեկույցի համաձայն՝ աշխարհում ամենաբարձր ռազմական ծախսեր ունեցող 10 երկրներից 5-ը գտնվում են Մերձավոր Արևելքում։

Այսպիսով՝ Օմանն իր ՀՆԱ-ի 11% -ը ծախսել է ռազմական կարիքների վրա, Սաուդյան Արաբիան՝ 8,4 %-ը, Քուվեյթը՝ 6,5 %-ը, Իսրայելը՝ 5,6%-ը և Հորդանանը՝ 5 %-ը, Ալժիրը՝ 6,7 %-ը, Ադրբեջանը՝ 5,4 %-ը, Հայաստանը՝ 4,9 %-ը, Մարոկկոն՝ 4,3 % և Ռուսաստանը՝ 4,3 %-ը:

Զեկույցի համաձայն՝ 2020 թվականին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են գրեթե 2 տրիլիոն դոլար (2,6 % -ով ավելի, քան 2019-ին): Առաջատարներն են ԱՄՆ-ն (778 միլիարդ դոլար), Չինաստանը (252 միլիարդ դոլար), Հնդկաստանը (72,9 միլիարդ դոլար), Ռուսաստանը (65,1 միլիարդ դոլար) և Մեծ Բրիտանիան (59,2 միլիարդ դոլար), որոնց ռազմական ծախսերը կազմում են աշխարհի բոլոր երկրներրի ռազմական ծախսերի 62 %-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+