Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:18

ԵԽԽՎ-ում հրապարակվեց բանաձև ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին․ Վարդանյան

ԵԽԽՎ վերջին նստաշրջանում հրապարակվեց բանաձև, որը հանգում է հետևյալին՝ «ոչ մի եթե, ոչ մի բայց», այսինքն՝ ռազմագերիները պետք է վերադարձվեն: Այդ մասին ԱԺ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորը մատնանշեց՝ Եվրոպական դատարանը քիչ դեպքերում է դիմում նախարարների կոմիտե՝ տեղեկացնելով, որ այս կամ այն կառույցը, պետությունը չեն ցանկանում համագործակցել Եվրոպական դատարանի հետ:

«Ադրբեջանի չհամագործակեցելու աստիճանը հասել է այն մակարդակի, որ կարիք է առաջացել՝ դատարանը դիմի Նախարարների կոմիտե։ Դիվանագիտական, քաղաքական, իրավական բոլոր լծակները պետք է կիրառվեն, որպեսզի Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ դառնա կառուցողական»,- նկատեց Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյանը նաև ասաց, որ ԵԽԽՎ ելույթների մեծ մասում ընդգծվում էր ոչ միայն գերիների վերադարձի հարցը։

«Նշվում էր նաև այդ սարսափելի «պուրակի» մասին, որը վկայում է՝ հանձինս Ադբեջանի ունենք ռասսայական խտրականության վրա հիմնված պետություն, որը ոչ մի եղանակով չի կարող երաշխավորել ոչ միայն հայ ռազմագերիների, այլև ընդհարապես էթնիկ հայերի անվտանգ գոյությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող որևէ տարածքում»,- եզրափակեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցն ընդգրկվել էր ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում։

ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեն հայտարարություն էր ընդունել՝  կոչ անելով Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+