Բաղդադի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են իրաքյան հեռուստաալիքները։
Ինչպես նշվում է, զոհերի թիվը հասել է 90-ի։
ԶԼՄ-ների տվյալներով ՝ «Իբն Ալ Խաթիբ» հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառը թթվածնի բալոնի պայթյունն է եղել, մարդկանց մեծ մասը թունավորվել է շմոլ գազից։
Իրաքի վարչապետը պաշտոնից հեռացրել է երկրի առողջապահության նախարարին և Բաղդադի քաղաքապետին։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







