ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր այցելել էր մարզասրահ, որտեղ գտնվում էր նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, անդրադառանալով Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանին հայհոյող սյունեցիներին պիտի այդպես ստորացնելով ձերբակալեն, Վ. Հակոբյանը նշել էր. «Ես էդ Հրաչյա է, Հրաչուհի է, իրեն հրավիրում եմ իմ հետ մենախոսության, թե մենախոսությունը ոնց կավարտվի, ես պատկերացնում եմ, արդյոք կբավարարի իր դուխը, որ դեմ դիմաց կանգնի ու ասի՝ Սյունիքում ոնց է: Առաջարկում եմ ամսի 25-ին՝ իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ, հին ավանդական բարի բոքսը, բոքսի օրենքով, բոքսի ռինգում»:
Այսօր Վահե Հակոբյանին այցելած Հ. Հակոբյանը նշեց. «Ես չեմ էկել բոքս կպնեմ, իմ ռինգն Ազգային ժողովն է: Ես Ձեզ ԱԺ, եթերի կամ մենախոսության եմ հրավիրում: Բայց ես ուրախ եմ, որ դուք գտաք ձեր տեղը ձեր կյանքում»:
Այնուհետև Հրաչյա Հակոբյանը հեռացավ մարզասրահից:
«Ես կարծում եմ, որ այս երիտասարդը ապրել է իր կյանքի ամենաահավոր գիշերը»,-նշեց Վ. Հակոբյանը՝ հավելելով, որ խիստ կասկածում է Հ. Հակոբյանի մտավոր կարողությունների ու ինտելեկտի վրա, և այդ առումով դեռ կմտածի իր հետ բանավիճելու մասին:
«Սա իմ պատասխանն էր իր այն հայտարարությանը, թե սյունեցիներին պետք է ծնկաչոք տանեն»
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







