Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:57

ՄԻՊ-ը տեղեկացել է Արցախի տուժած բնակչությանն օգնող հիմնադրամի ստեղծման մասին

Անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում բնակվող հայ իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թերքոթը, որը նախկին փախստական է Բաքվից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է իր նախաձեռնության և Հիմնադրամի մասին:

«Աննա Աստվածատուրյանը մեզ տեղեկացրել է, որ Հիմնադրամը սկսել է գործընթաց՝ ուղղված 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Արցախի տուժած բնակչության բժշկական, հոգեբանական, ֆինանսական և ֆիզիկական բնույթի վնասների փաստաթղթավորմանը:

Ըստ Ա. Աստվածատուրյանի՝ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքին աջակցելուց բացի, տվյալների հավաքագրման նպատակն էր նաև Արցախում տեղի ունեցած ավերածությունների ճշգրիտ ազդեցությունը պարզելու հարցում Արցախի և Հայաստանի կառավարություններին ու միջազգային մարդասիրական կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելը՝ տուժած ընտանիքներին օգնելու համար»,- գրել է ՄԻՊ-ը՝ հավեվելով․

«Ըստ Հիմնադրամի՝ հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվելու է հետևյալ երեք եղանակներով՝

▪ ստեղծել գիտելիքների հիմք՝ տուժած ընտանիքների կարիքների գնահատում իրականացնելու և նրանց սոցիալ-տնտեսական իրավունքների իրացմանն աջակցելու նպատակով.

▪ ներդնել իրավական կարգավորումներ՝ ուղղված 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ֆինանսական և անձնական վնասներ կրած հայերի վնասների հատուցմանը.

▪ հավաքագրված տեղեկատվությունն օգտագործել հետագայում հնարավոր պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցել է Աննա Աստվածատուրյանի այս նախաձեռնությանը տվյալների հավաքագրման համար մանրամասն հարցաթերթիկի մշակմանը, ինչպես նաև տրամադրել է համապատասխան խորհրդատվություն:

Ինչպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է Ա. Աստվածատուրյանը, Հիմնադրամը հարցազրույցների համար արդեն աշխատանքի է ընդունել ավելի քան 100 աշխատակիցների՝ հարցազրուցավարների, որոնց համար վերապատրաստման դասընթացներ են կազմակերպել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան և Աննա Աստվածատուրյանի հետ համագործակցող մի շարք այլ կազմակերպություններ՝ առարկայական փորձաքննություն և ուսուցում առաջարկելու նպատակով:

Մասնավորապես՝ ինչպես նշել է Ա. Աստվածատուրյանը գործընթացի առաջին մի քանի շաբաթների ընթացքում հարցազրույցներ են անցկացվել մոտ 11 500 ընտանիքների հետ Արցախում և 2500 ընտանիքների հետ Հայաստանում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշված Հիմնադրամին և Աննա Աստվածատուրյանի գործընկերներին մաղթում է շարունակական հաջողություն: Մենք կարևորում ենք տիկին Աննա Աստվածատուրյանի ծավալած գործունեությունը և ակնկալում ենք առաջիկա շաբաթների ընթացքում ստանալ հավաքագրված տեղեկությունների վերլուծությունը»,- գրել է ՄԻՊ-ը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+