Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները դատավորների զանգվածային արձակուրդի մասին՝ կապված ներքաղաքական իրավիճակի լարվածության, ինչպես նաև կորոնավիրուսի դեպքերի առկայության հետ: Այս մասին ասված է ԲԴԽ-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Ապրիլի 22-ի դրությամբ 21 դատավոր արձակուրդում է, և Covid-19-ի համար թեստի դրական արդյունքների պատճառով 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձակուրդում գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ դատավորների թիվը էապես չի տարբերվում»,- ասված է ԲԴԽ-ի հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







