Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Սյունիքից 20 մարդ է ձերբակալվել․ Վահե Հակոբյան

Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի տվյալներով՝ Սյունիքում երեկվա միջադեպից հետո 20 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։

Նա Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ քաղաքացիներին ապօրինի են բերման ենթարկել։

«Մարդկանց խաբելով, համոզելով, տեղ- տեղ նաև առևանգելով մեքենաներ են նստեցրել։ Մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել են մարզից։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին չգիտենք՝ ինչ ուղղությամբ են տարել»,- նշեց նա։

Ըստ Վահե Հակոբյանի՝ հիմա իշխանությունը փորձում է անգամ Սյունիքից մարդիկ գտնել, որոնք կգնան ու տեսախցիկների առաջ կմեղանչեն իրենց արածների համար։

«Հերթական շոուն է, ինչն իրենց մոտ լավ է ստացվում»,- նկատեց Սյունիքի նախկին մարզպետը։

Հիշեցնենք, որ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը հերքել է տեղեկությունները, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել:

Ըստ փոխոստիկանապետի՝ բերման ենթարկվածները ավելի քիչ են․ եթե չի սխալվում՝ 2-3 հոգի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+