Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

Տունը կորցրած 300 արցախցի ընտանիք վերադարձել է հայրենիք ու բնակություն հաստատել նորաշեն տներում․ նախարար

Տունը կորցրած 300 արցախցի ընտանիք վերադարձել է հայրենիք ու բնակություն հաստատել նորաշեն տներում․ նախարար

Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով ՀՀ կառավարության կողմից Արցախի կառավարությանը հատկացվելիք միջպետական վարկից տարեկան մինչև 10 մլրդ ՀՀ դրամ կհատկացվի՝ 10 տարի շարունակ Արցախի կառավարության ֆինանսական պարտավորությունները սպասարկելու համար։

Բավարար ֆինանսական միջոցներով ապահովելու համար անհրաժեշտ է աջակցել Արցախի կառավարությանը։ Ֆինանսական միջոցները կտրամադրվեն ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա։

Արցախի կառավարության կողմից ընդունված 2 ծրագրերի շրջանակում նախատեսվում է գույքային վնասի փոխհատուցում ֆիզիկական և իրավաբանական այն անձանց, որոնք կորցրել են հասարակական ու արտադրական նշանակության գույք, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, տնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, պտղատու այգիներ։ Մինչև 5 մլն դրամը կտրամադրվի միանվագ, մյուս 5-ը՝ մուրհակի տեսքով։ 

«Արցախում նախկինում լքված և կիսակառույց տների շինարարական աշխատանքներ են ընթանում, ինչի շնորհիվ տունը կորցրած 300 արցախցի ընտանիք վերադարձել է հայրենիք ու բնակություն հաստատել նորաշեն տներում»,- նախագիծը ներկայացնելիս ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նշենք, որ կառավարության մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է, որ 4,067,376.7 հազար դրամ է ուղղվելու Արցախի բնակչության կողմից սպառած գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ռեզիդենտ և ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։

Ինչպես հիշեցրեց նախարարը՝ 2021 թվականի հունվարից Արցախում իրականացվում է աշխատանքային խթանման ծրագիր: Խոսքը ոչ պետական ​​հատվածի աշխատողների եկամտահարկի վերադարձման մասին է: Հունվար-փետրվար ամիսներին այդ ձեռնարկություններն արդեն ստացել են 420 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցում:Ծրագիրը կշարունակվի ըստ անհրաժեշտության:

«Մարտին Արցախի մասնավոր հատվածում զբաղվածների թիվն ավելացավ 600 մարդով, ինչը լավ ցուցանիշ է»,- ընդգծեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+