Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20-ին, օրվա երկրորդ կեսին ուղևորվել է Սյունիքի մարզ։ Այս մասին գրել է NEWS.am-ը։
Լրատվամիջոցը հայտնում է, որ նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, Փաշինյանի համար վստահելի ոստիկանության աշխատակիցներին պարզապես հրահանգել են մեկնել Սյունիք՝ չտեղեկացնելով, թե ինչ նպատակով։ Նրա անվտանգությունը տեղում ապահովելու նպատակով մարզ է գործուղվել վեցերորդ վարչության ստորաբաժանումը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո՝ 2020թ -ի դեկտեմբերի վերջին Փաշինյանի այցը Սյունիքի մարզ տապալվել էր։ Սյունեցիները Գորիսի մոտ փակել էին մայրուղին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






