Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:40

Գերեվարված Էրիկ Մխիթարյանի սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանցիների կողմից գերեվարված 18-ամյա զինծառայող Էրիկ Մխիթարյանի սպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի հատկանիշներով՝ ռազմագերու սպանության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ ընդգծելով, որ կատարվում են քննչական և դատավարական բոլոր անհրաժեշտ գործողությունները, կատարվում է քննություն՝ սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

Վարդանյանը տեղեկացրել է, որ Մխիթարյանի սպանության օրը հայտնի չէ, սակայն տեսանյութը, որը փաստում է նրա գերեվարված լինելը, տարածվել է նոյեմբերի 24-ին՝ տելեգրամյան ալիքներում։

Տարածվել էր երկու տեսանյութ, որոնցից մեկը 21 վայրկյան տևողությամբ, մյուսը՝ 14 վայրկյան տևողությամբ, որտեղ ադրբեջանցիներն այլևս չէին երևում։ Տեսանյութի ամբողջական տարբերակը գտնվում է Քննչական կոմիտեի տիրապետության տակ։

Մխիթարյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը միացվել է ՔԿ-ում քննվող՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, միջազգգային մարդասիրական իրավունքի նորմերի լրջագույն խախտումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները սպանել են գերեվարված Կաթնաջուր գյուղի բնակիչ, 18-ամյա զինծառայող Էրիկ Մխիթարյանին, որի դին բոլորովին վերջերս ճանաչվել էր ԴՆԹ եռակի հետազոտության արդյունքում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+