Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 2021 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ կգործուղվի ԱՄՆ։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը կլինի Նյու Յորքում, մայիսի 1-2-ը՝ Բոստոնում, 2-10-ը ներառյալ՝ Լոս Անջելեսում։ Զ․ Սինանյանը համայնքային և անհատական հանդիպումներ է ունենալու, քննարկելու է հետպատերազմյան ընթացքում Հայաստան-սփյուռք համագործակցության նոր հեռանկարները։ Նա ներկայացնելու է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքն ու ծրագրերը։
Զարեհ Ջոն Սինանյանի գործուղման ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի վճարները կատարվելու են ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






