Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք հետո անհնար է լինելու իրականացնել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է ժամկետային զինծառայության համակարգը փոխել, և գաղափար կա, որ պետք է լինի 5 տարին մեկ 3-ամսյա ծառայություն։
ԼՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ՝ էժանագին քայլ է անում վարչապետը՝ փորձելով դիվիդենտներ շահել նախընտրական փուլում։
«Ցանկացած գաղափար պետք է հիմնված լինի ինչ-որ հաշվարկների վրա։ Վստահ չեմ, որ վարչապետն ունի հաշվարկներ։ Նա չի խորշել նախընտրական շրջանում տալ խոստումներ, հետո ասել՝ դե կներեք, հանգամանքներն այլ են, չենք կարող իրականացնել»,- նկատեց Գորգիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






