Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Օրինագիծը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնելու համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպումը եւ կառավարումը: Ըստ այդմ, Կառավարության որոշմամբ հստակ պետք է սահմանվեն պատասխանատու լիազոր մարմինները:
Նշվեց, որ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, հետեւաբար՝ օրինագիծը մնացել է անփոփոխ:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել էր, որ Կառավարությունը կողմ է առաջարկվող փոփոխություններին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






