Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի ծառայողներն սկսել են պատրաստվել հանդիսավոր երթին՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրվա առթիվ: Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ Ստեփանակերտի օդանավակայանում վարժանքներին մասնակցում է շուրջ 400 ռուս զինծառայող: Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի անձնակազմը մասնակցում է հանդիսավոր երթի փորձերին: Բացի այդ, փորձերին ներգրավված են Մարդասիրական արձագանքման կենտրոնի ստորաբաժանումների, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարական խմբի անձնակազմերը:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի շքերթի դասընթացները կանոնավոր կերպով անցկացվում են հատուկ նշանակված ժամի, որպեսզի չխանգարեն խաղաղապահ զորախմբի կողմից նախատեսված խնդիրների կատարմանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







