Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:20

Որոշ պաշտոնյաներ իրենց անօրինական, անպատասխանատու պահվածքով խաթարում են  համերաշխությունը. ՄԻՊ

Անհանդուրժողականության մակարդակը շատ բարձր է մեզ մոտ: Այս ամենը ավելի է խորացնում բևեռացումը, ինչն անթույլատրելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նշել է, որ շուտով Ազգային ժողովում կներկայացնի ՄԻՊ  տարեկան հաղորդումը:

Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է այս ընթացքում իր կողմից արված բոլոր գնահատականներն ու դիրքորոշումները՝ կապված սահմանազատման հետ: 

«Անվտանգության գոտու հետ կապված հայեցակարգային նոր դետալներ են մշակվում, որոնք ներկայացնելու են միջազգային կառույցներին»,-կրկին կարևորելով  անվտագության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը՝  հայտնել է ՄԻՊ-ը:

Անդրադառնալով գերիների խնդրին՝ նա ընդգծել է. «Ադրբեջանն այդ հարցն ակնհայտորեն քաղաքականացնում է ու շահարկում տարբեր հարթակներում: Ադրբեջանի նպատակն է օգտագործելով մեր հայրենակիցների գերի լինելու փաստը, և այդպես այստեղ լարված պահել մթնոլորտը»:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցմանն ու նրա նկատմամբ հարուցված քրգործին՝ ՄԻՊ-ը նշեց, որ հետևում է ԲԴԽ-ի շուրջ առկա գործընթացներին:

Դիտարկմանը՝ կան կարծիքներ, որ իշխանության հաջորդ թիրախում ՄԻՊ-ն է լինելու, և, ինչպես ԲԴԽ նախագահից, այնպես էլ իրենից ազավելու հնարն իշխանությունը կգտնի՝ Արման Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ-ն անկախ կառույց է:

«ՄԻՊ-ն իրականացնում է իր լիազորությունները և ինձ համար նշանակություն չունի, թե ով ինչպես է ընկալում այն: Ես չեմ աշխատում ինչ-որ մեկին դուր գալու համար, կատարում եմ իմ պրոֆեսիոնալ աշխատանքը»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանության որոշ ներկայացուցիչներ պահվածքին՝ նաև իր դեմ տարվող արշավների համատեքստում՝ նա հավելեց. 

«Ցավոք, մեր երկրում կան որոշ պաշտոնյաներ, որոնք իրենց  կարգավիճակի վերաբերյալ ձևախեղված պատկերացումներ և պատասխանատվության գրեթե իսպառ բացակայություն ունեն: Նրանց պահվածքը խիստ վտանգավոր է մարդու իրավունքների տեսանկյունից: Նրանք իրենց անօրինական, անպատասխանատու պահվածքով խաթարում են  համերաշխությունը, խախտում մարդու իրավունքները: Հաշվի առնելով այս ամենը՝ այդ պաշտոնյաների գրառումների վերաբերյալ գրություններ եմ  ԱԱԾ և ոստիկանություն: Այդ պաշտոնյաների անպատասխանատու պահվածքը էլ ավելի մեծացնում երկրում առկա լարվածության մթնոլորտը»:

Նա հայտնեց, որ մեկ գրություն է ուղարկել նաև Դատախազություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+