Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:53

Հայաստանում ստեղծվեց ֆուտբոլային գիտակների ակումբ

Հայաստանում ստեղծվեց ֆուտբոլային գիտակների ակումբ

Երեւանում ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլային գիտակների ակումբը՝ անկախ մարմին, որը այսուհետ պարբերաբար կքննարկի հայրենի ֆուտբոլում բոլոր կարեւորագույն իրադարձությունները, կտա փորձագիտական գնահատականներ: Այս նորաստեղծ կառույցը, որն ստեղծվել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի (ԱԹԱ) ներքո, առաջին հադիպումն անցկացրեց «Առագաստ» սրճարանում՝ «Ավերս» ընկերության տնօրեն Կարո Շահբազյանի հովանավորությամբ եւ «Կիլիկիա» ՓԲԸ աջակցությամբ:

Ֆուտբոլային գիտակների ակումբում ընդգրկված են «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, հայտնի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը, «Կենտրոն» ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը, «Ռադիո Վան»-ի հաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումովը), «Երկիր մեդիա» ՀԸ մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, «Գոլոս Արմենիի» թերթի սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, «Շանթ» ՀԸ ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը եւ ԱԹԱ-ի նախագահ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային հավաքականի ավագ Տիգրան Հովհաննիսյանը, որն էլ հանդիսացել է այս նախաձեռնության հեղինակը:

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հայկական ֆուտբոլային ակումբները, որ ավելի հաջող հանդես գան եվրոգավաթներում եւ վերջապես դուրս գան խմբային փուլ, ի՞նչն է խանգարում ավելի հաջող ելույթների համար, ո՞րն է հայկական ակումբների վատ ելույթների պատճառը եւ ո՞րն է Հայաստանի ֆուտբոլային հավաքականի հաջող ելույթների գրավականը․ սրանք էին առաջին քննարկման հարցերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+