Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:35

Դատապարտյալների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը

Դատապարտյալների հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի առաջնությանը

2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ իրականացվելու է շախմատի՝ օնլայն ձևաչափով համաշխարհային առաջնություն՝ աշխարհի բոլոր երկրների քրեակատարողական հիմնարկներից ընտրված դատապարտյալների ուժեղագույն թիմերի միջև։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, առաջնությանը մասնակցելու նպատակով ապրիլի 15-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի առաջնություն քրեակատարողական բոլոր հիմնարկներից նախապես ընտրված շուրջ 24 լավագույն խաղացող դատապարտյալների միջև։ Այն իրականացվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի և շտաբի օժանդակությամբ։ Խաղն անցկացրել են շախմատի միջազգային մրցավար Վահագն Խաչատրյանը և հանրապետական մրցավար Գևորգ Մուրադյանը։

Ներկա է եղել նաև շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, որն իր բացման խոսքում նշել է այս խաղի կարևորությունը և ոգեշնչել խաղացողներին՝ հաջողություն մաղթելով նրանց և ընդգծելով շախմատի դերը հասարակության, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց համար։ Գրոսմայստերը շնորհակալություն է հայտնել նաև Քրեակատարողական ծառայության վարչակազմին, որը մշտապես պատրաստակամ է եղել իրենց օժանդակել, և որի շնորհիվ քրեակատարողական հիմնարկներում այժմ մեծ տեղ ունի շախմատը։

Առաջնության արդյունքում հավաքականի թիմում ընդգրկվել են վեց լավագույն խաղացողները՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը «Արմավիր» ՔԿՀ-ից, Վազրիկ Միքայելյանը «Սևան» ՔԿՀ-ից և Արմեն Գորոյանը «Հրազդան» ՔԿՀ-ից։ Նրանցից Ռ․ Սարգսյանը, Վ․ Միքայելյանը և Իգ․ Գրիգորյանը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին երեք հորիզոնականները։

Հայաստանի հավաքականի թիմը Հայաստանը նախ ներկայացնելու է մայիսին կայանալիք շախմատի համաշխարհային կոնֆերանսին, իսկ հոկտեմբերին՝ շախմատի համաշխարհային առաջնությանը։ Հատկանշական է, որ կոնֆերանսին պետք է ցուցադրական խաղով ներկայանա 4 երկիր՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Իսպանիան և Հայաստանը։

Վերոնշյալ միջոցառումներին լավագույնս ներկայանալու համար հավաքականի թիմի հետ աշխատելու են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի որակյալ մարզիչները։

Դեռևս 2015 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ազատազրկված անձանց վերասոցիալականացման և նրանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով սկսել էր համագործակցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ։

Համագործակցության շրջանակներում շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ և մասնակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հաճախ անցկացվել են շախմատային դասընթացներ և տարբեր միջոցառումներ։

Դատապարտյալներից շատերը, անազատության մեջ սովորելով և ուսումնասիրելով շախմատի գաղտնիքները, դարձել են այդ խաղի ջատագովներ և վարպետներ։ Արդյունքում՝ 2019 թվականի օգոստոսին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Քրեակատարողական ծառայության օժանդակությամբ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների թիմը մասնակցեց օնլայն ձևաչափով կազմակերպված շախմատի միջազգային փորձնական առաջնությանը՝ մրցելով շախմատային հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Իտալիայի, Բելառուսի լավագույն խաղացող դատապարտյալների հետ։ Հայաստանի թիմն այս առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+