Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Գործադիրը հարկային և մաքսային արտոնություններ է առաջարկում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում

Գործադիրը հարկային և մաքսային արտոնություններ է առաջարկում «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում

««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ ապրիլի 13-ի նիստում:

Ըստ նախագծի՝ ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ դա ավելի կանխատեսելի եւ խնդիրներից զերծ հարկային միջավայր կապահովի ծրագիրն իրականացնող կազմակերպությունների համար:

Հաջորդ կարգավորմամբ հարկային պարտավորությունները կհաշվարկվեն հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգավորումների տրամաբանությամբ, եթե ծրագրի շրջանակում ստեղծված ակտիվները ծրագրից դուրս իրականացվող գործարքի շրջանակում կվաճառվեն: Այս դեպքում արտոնությունները կիրառելի չեն լինի:

Կարեն Համբարձումյանը ներկայացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Միքայել Մելքումյանն անդրադարձավ արտոնությունների տրամադրմանը, համայնքների խոշորացման համատեքստում հաստատության համար հատուկ միջավայրի ձեւավորմանը:

«Ի՞նչ եք կարծում,  Դիլիջանում այսքան տարի հետո այդ միջավայրը ձեւավորվե՞լ է»,-հարց հնչեցրեց պատգամավորը:

Մխիթար Հայրապետյանը հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին՝ հետագայում ամբողջական լուծումներ գտնելու ակնկալիքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+