Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:38

Կանադայի կառավարության որոշումը ռազմաքաղաքական ապտակ է Թուրքիային․ հայտարարություն

Կանադայի կառավարության որոշումը ռազմաքաղաքական ապտակ է Թուրքիային․ հայտարարություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կանադան հետ է կանչել Թուրքիա սպառազինություն և տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվություններն այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանց օգտագործման մասին ապացույցներ են ստացել: 

ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախումբն այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Ապրիլի 12-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնեաուն հայտարարություն է տարածել, ըստ որի` ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննության ավարտից հետո կանադական կառավարությունը դադարեցնում է կանադական ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։

Կանադայի արտգործնախարարը փաստված է համարել Թուրքիայի կողմից կանադական տեխնոլոգիաների կիրառումը ղարաբաղյան պատերազմի ընթացքում և կասեցրել Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման գործող արտոնագրերը։ Մասնավորապես, խոսքը գնում է «Բայրակթար» անօդաչուների տեղորոշման և տեսանկարահանման կանադական Wescam համակարգերի մասին, որոնք առանցքային նշանակություն ունեն անօդաչու սարքի համար։

Թուրքիային ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի հետ կապված հարցերը մշտապես եղել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Խնդիրը կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում սկսեց քննարկվել դեռևս 2019թ․ աշնանը, երբ կանադական կողմը, Հյուսիսային Սիրիա թուրքական ուժերի ներխուժմամբ պայմանավորված, կասեցրեց հատուկ նշանակության ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային։ Սակայն, Թուրքիան, վարձելով կանադական լոբբիստական կազմակերպությունների, 2020թ․ առաջին կեսին մոլորության մեջ գցեց կանադական կառավարությանը՝ հավաստիացնելով, թե «Բայրակթար» անօդաչուների համար անհրաժեշտ կանադական համակարգերը չեն կիրառվելու հարվածային անօդաչուների պատրաստման ժամանակ, այլ բացառապես օգտագործվելու են Սիրիայում թուրքահպատակ բնակչության պաշտպանության համար։

Կանադայի կառավարության կողմից նման որոշման ընդունումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը։ Աշխարհում մեծ չէ այն պետությունների թիվը, որոնք Թուրքիայի նկատմամբ ռազմական արտադրանքի վաճառքի արգելք/կասեցում ունեն, բացի այդ Կանադան ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից է և Թուրքիայի համար ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման առաջնային շուկաներից մեկը։ Հատկանշական է, որ Թուրքիայի կողմից ձեռքբերված կանադական ռազմական արտադրանքի ճնշող մեծամասնությունը ներառում է հենց Wescam-ի արտադրանքը։ Այսպիսով, այս կասեցումից հետո, ռազմարդյունաբերության ոլորտում, գրեթե իսպառ խզվում են թուրք-կանադական առևտրային հարաբերությունները։ Բացի այդ, կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում, խիստ դժգոհության առիթ է տվել այն հանգամանքը, որ, ըստ էության, Թուրքիան խաբեությամբ է ձեռք բերել կանադական առաջատար տեխնոլոգիաները։

Խիստ տարակուսելի է, որ Կանադայի արտգործնախարարության կողմից հրապարակված հետաքննության մեջ գրված է. «Կանադան դիմել է Հայաստանին` տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օժանդակել «Բայրակթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման փաստին, սակայն Հայաստանի իշխանությունները նման տեղեկատվություն չեն տրամադրել», փաստորեն, հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է ջանքերը` հասնելու Թուրքիայի նկատմամբ Կանադայի կողմից ռազմական նշանակության ցանկացած արտադրանքի վաճառքի արգելքին»։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+