#OurGame կանանց միջազգային ընկերական մրցաշարի շրջանակում այսօր տեղի կունենա Հայաստան — Լիտվա հանդիպումը։
Այն կմեկնարկի ժամը 16:00-ին, «Փյունիկ» մարզադաշտում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ մուտքն ազատ է։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կայացել է Հայաստան-Լիբանան հանդիպումը, որն ավարտվել է հայ կանանց հաղթանակով, իսկ ապրիլի 10-ին տեղի ունեցած Հայաստան- Հորդանան հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







