Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին Սևան քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 43-ամյա Վարազդատ Հ.-ն, որը ապրիլի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով. այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







