Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:26

Եթե դու չես գնում խանութ, խանութն է ռոբո-մեքենայով գալիս քեզ մոտ. Սիլիկոնյան հովիտը գրաված հայկական նոր ստարտափը

Եթե դու չես գնում խանութ, խանութն է ռոբո-մեքենայով գալիս քեզ մոտ. Սիլիկոնյան հովիտը գրաված հայկական նոր ստարտափը

Եթե դու չես գնում խանութ, խանութն է ռոբո-մեքենայով գալիս քեզ մոտ: «Ռոբոմարթը» Սիլիկոնյան հովիտը գրաված նոր ստարտափն է: Ընկերության համահիմնադիր, ֆիզիկոս Տիգրանին աշխարհի խոշորագույն տեխնոկրատների մոտ հասցրեց պահեստների համար ինքնավար մեքենաներ ստեղծելու փորձը, արդյունքում ստացան ինքնավար, շարժական խանութ՝ Միացյալ Նահանգներին առաջարկելով ընտրել թարմ սնունդ:

Տիգրան Շահվերդյան (Robomart-ի համահիմնադիր, գլխավոր տեխնիկական տնօրեն) — Որ խնդիրը, բացի խանութ գնալուց, չեք կարող լուծել, եթե օնլայն եք գնում, ընտրում են Ձեր փոխարեն:
 
«Ռոբոմարթը», նաև որպես շարժական դեղատուն, կարող է հասնել շտապ օգնության: Հավելվածով պատվիրելիս հասնում են օգտատիրոջ նշած վայրն, ու գնորդն ընտրում է անհրաժեշտ թարմ սննդամթերքը, հենց տեղում՝ բակում կամ, ասենք, աշխատավայրում: Խանութներն էլ սնունդը թարմացնելիս կլիցքավորեն նաև իրենց էլեկտրական ռոբո-խանութները։

Շարժական ռոբոտ մեքենաներն ամերիկացիներին գրավել են. դեռ չգործարկած՝ արդեն պայմանագիր են կնքել ամերիկյան ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկի հետ, նաև տեխնիկական թիմը մեծ ներդրումներ է բերել: Միլիոնների՞ մասին է խոսքը: Տիգրանը համեստ է, չի բարձրաձայնում, բայց հիմա Հայաստանում է, որ հեռավար տեխնոթիմ հավաքի:

Տիգրան Շահվերդյան — Մենք մի քանի ինժեների թափուր տեղ ունենք: Իմ նպատակն է՝ այստեղ սկսել մշտական թիմ ձևավորել: Ամենաիդեալականը, որ ընկերությունը այստեղ գրանցված լինի ու այստեղ գործի, բայց, ամեն դեպքում, կարևոր է, որ մասնաճյուղ բացենք: Ես անձամբ շահագրգռված եմ, այդ մարդիկ կարող են դուրս գալ, արժեք ստեղծել:  

Թիմին ավագ ինժեներներն անհրաժեշտ են, որ աշխարհում բացառիկ ռոբո-խանութները դարձնեն նույնիսկ առանց վարորդի: Հիմա դեռ շուկան միայն Միացյալ Նահանգներում է. հաշվել են՝ սննդամթերքի շուկայի արժեքն այնտեղ մոտ մեկ տրիլիոն դոլար է։

Հայաստանում Տիգրանի նպատակը աշխատատեղ ստեղծելն է. կընտրեն լավագույն մասնագետներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+