Ապրիլի 9-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Լոռու մարզի Նոր Խաչակապ համայնքի վարչական տարածքում՝ երկաթգծի Արջուտ-Սպիտակ 2667 կմ պիկետ 1-ում, «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենան բախվել է գնացքին: «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, կատարվում է քննություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







