Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը դատապարտել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հայտարարությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ. գրում է aa.com.tr-ը:
«Եթե Դրագին իսկապես հետաքրքրված է բռնապետությամբ, ապա նրա համար բավական է վերլուծել Իտալիայի նորագույն պատմությունը, որտեղ ամեն ինչ պարզ ու հստակ տեսանելի է», — ասել է Օքթայը:
Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», որի հետ պիտի համագործակցել։ Իտալիայի վարչապետն Էրդողանին այդպիսի բնորոշում է տվել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







