Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:45

Փոփոխություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին համաձայնագրում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայացմամբ քննարկվեց ««Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ: Այն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի համար:

Փոխոստիկանապետը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ պետությունների միջեւ համագործակցությունը: Նախագծով լրացվում են օգտագործվող հասկացությունների սահմանումները, ավելացվում պետությունների միջեւ տեղեկատության փոխանակմանն ուղղված դրույթները: «Բացի այդ, նախատեսվում է համատեղել իրավական հիմքերը՝ օպերատիվ հետախուզական եւ այլ միջոցառումների անցկացման նպատակով, օպերատիվ քննչական խմբեր ստեղծելու եւ միջոցառումների շրջանակն ընդլայնելու հետ»,- ասաց Արա Ֆիդանյանը:

Արձանագրության վավերացումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության եւ Սահմանադրական դատարանի կողմից:

Նշվեց, որ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, կարեւորելով վավերացման անհրաժեշտությունը, կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:

Օրենքի նախագիծն արժանացավ հանձնաժողովի հավանությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+