Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:36

Հայաստանի գլխավոր սպառնալիքը Թուրքիայից է գալիս․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի գլխավոր սպառնալիքը Թուրքիայից է գալիս․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքները գալիս են Թուրքիայից:

«Մեզ համար սա էքզիստենցիալ, պատմական սպառնալիք է: Թուրքիան հայերի կողմից ընկալվում է որպես սպառնալիք, մենք էլ թուրքերի կողմից ենք ընկալվում որպես սպառնալիք, սա բացատրվում է փակ սահմանով, դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությամբ:

Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանը բացելիս ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը վերածվի Աջարիայի՝ բիզնեսի և տնտեսության մեջ իր ներկայության առումով: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»,- ասել է Քոչարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի պատմական ուղղվածությունը դեպի Ռուսաստան նյարդայնացնում է ոչ միայն Թուրքիային, այլև ամերիկացիներին:

«Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածությունները փոխելու առումով Հայաստանում շատ ակտիվ ուժեր են աշխատում, որոնք փորձում են բորբոքել հարաբերությունները, և այժմ նրանք մեղադրում են Ռուսաստանին այն բանի համար, որ մենք պարտվել ենք»,- ասաց նախկին նախագահը՝ նշելով, որ Հայաստանը փոքր է և հարուստ չէ, բայց նրա աշխարհագրությունն ակնհայտորեն որոշակի ուշադրություն է գրավում:

Քոչարյանը նշել է, որ Ռուսաստանի ենթադրյալ դավաճանության թեման բարձրաձայնվում է երկար ժամանակ, նույնիսկ պատերազմից առաջ, հիմնականում այն ​​ուժերի կողմից, որոնք դժգոհ են Հայաստանի ռուսական կողմնորոշումից:

«Իհարկե այդպես չէ: Ռուսաստանը չէ, որ հրահրել է այս պատերազմը, նա արել է հնարավորը՝ այն կասեցնելու համար: Հոկտեմբերի 19-ին կար Ռուսաստանի նախագահի հայտնի առաջարկը, որը հայկական կողմից մերժվեց, այսինքն՝ պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ դադարեցնելու հնարավորություն կար, և ՀՀ վարչապետը որոշում կայացնելու պատասխանատվություն չվերցրեց», — ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության, ամենայն հավանականությամբ, պատերազմի արդյունքում ամբողջ Ղարաբաղը կզավթվեր Ադրբեջանի կողմից, Քոչարյանն ասաց. «Եթե չլիներ Ռուսաստանի նախագահի անձնական ակտիվ միջամտությունը, դա միանգամայն հնարավոր էր»:

Քոչարյանը մեկնաբանեց նաև Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը: «Դե, նրանք ուրիշից կգնեին»,- ասաց նախկին նախագահը՝ պատասխանելով այս հարցին:

Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ ինքը երբեք չի թաքցնում իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:

«Իմ նախագահության տարիներին շատ բան է արվել` Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև կապերն ամրապնդելու համար: Արտաքին քաղաքականության հարցում դիրքորոշումը պետք է լինի հստակ և հասկանալի: Ի դեպ, ես երբեք չեմ փորձել այս առումով խաղալ բոլոր երանգներով կամ բոլոր ճակատներում, կարծում եմ, որ երկրի համար որոշակիությունը, կանխատեսելիությունը, հասկանալիությունը շատ կարևոր հատկություններ են, սա այն է, որն այժմ չկա»,-  ասել է Քոչարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+