Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Կիևում խոստովանել են, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ նախապատրաստվում են Ղրիմի համար պատերազմին

Կիևում խոստովանել են, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ նախապատրաստվում են Ղրիմի համար պատերազմին

Կիևում խոստովանել են, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղ նախապատրաստվում են Ղրիմի համար պատերազմին: Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խմբի՝ Ուկրաինայի պատվիրակության մամուլի քարտուղար Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է lenta.ru-ն՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի «Defender Europe 2021» զորավարժությունների շրջանակներում կմշակվի Ռուսաստանի հետ պատերազմական առճակատման իրավիճակ: Արեստովիչը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում կլինեն Բալկանները, Ղրիմը և դրանից հյուսիս ընկած տարածքը:

Նշվում է, որ Սառը պատերազմից ի վեր  Defender Europe 2021-ը ՆԱՏՕ-ի ամենամեծ զորավարժությունն է, որը կանցկացվի մայիս-հունիս ամիսներին:

Նշվում է, որ Դաշինքի գործընկեր երկրներից ակտիվորեն ներգրավված են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան:

Հիշեցնենք, որ Կիևի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ վատթարացան 2014-ի մարտին Ղրիմը Ռուսաստանին միավորելուց և նույն տարվա ապրիլին Դոնբասում հակամարտության բռնկումից հետո: Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մի մասը հռչակեց անկախություն: Կիևը փորձեց գրավել ապստամբ շրջանները, սակայն ապարդյուն: Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Ղրիմն ու Դոնբասն օկուպացնելու համար, մինչդեռ Մոսկվան իրեն  հակամարտության կողմ չի համարում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+