Այսօր՝ ապրիլի 1-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում 82 կողմ ձայների քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ընտրակարգը և ներդնել փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը:
Նախագծի համահեղինակներն են ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






