ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանը Armenia Today-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց՝ նախարարը հրաժարական է տվել։ Նա հայտնեց, որ այս պահին Հակոբ Արշակյանն աշխատավայրում է։
Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանի հետ վերջերս միջադեպ էր տեղի ունեցել։
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա: Համացանցում տարածվեց նաև միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, ապա հարվածում նրա դեմքին և կոտրում համակարգիչը։ Նախարարը ներողություն է խնդրել հանրությունից և լրագրողից իր պահվածքի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






