Ռուսաստանը Ադրբեջանի հետ վստահության գերազանց հարաբերություններ ունի՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:
Այս մասին «Аргументы и факты»- ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե մտավախություն կա՞, որ Ղարաբաղի իրադարձություններից հետո Ռուսաստանը որպես ընկերներ կկորցնի Անդրկովկասի հանրապետությունները:
«Դրանք կարող են ունենալ այնքան փոխշահավետ կողմեր․․․ Պատմականորեն լավ հարաբերություններ են նաև Հայաստանի հետ: Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք զգալի օգուտներ են բերում Հայաստանին: Ե՚վ քաղաքական, և՚ տնտեսական»,-ասել է Պեսկովը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը շեշտել է նաեւ, որ Վլադիմիր Պուտինի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու գործում պետք է հիշեն բոլորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






