ԶԼՄ-ների, ինչպես նաև միլիոնավոր երկրպագուների շնորհիվ պրոֆեսիոնալ սպորտն աշխարհում ամենաբարձր վարձատրվող ոլորտն է:
Սովորաբար երիտասարդ տարիքում տաղանդավոր մարզիկները շատ արագ դառնում են միլիոնատեր: Այդուհանդերձ, հասարակության պահանջները, պարտքի զգացումը հաճախ ստիպում են այդ ամենից մի փոքր ազատվելու ճանապարհներ գտնել։ Հաճախ այդ ճանապարհը դառնում է ալկոհոլը, թմրանյութերն ու մոլախաղերը։ Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ երիտասարդ մարզիկները վնասակար սովորություններով են տարվել։ Ամենատարածվածը մարզիկների շրջանում թմրամոլությունն ու մոլախաղերն են։ Առանձնացրել ենք մի շարք մարզիկների անուններ, որոնց պատմությունները վկայում են այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել ազարտը։
Մայքլ Ջորդան
Բասկետբոլի մեծ աստղը ժամանակին փայլուն կարիերա ուներ։ Բայց նա հաճախ էր լինում Ատլանտիկ Սիթիում և սպորտային խաղադրույքներ էր կատարում։ Մայքլը սիրում էր ռիսկն ու գոլֆը։ Նա մի անգամ Ռիչարդ Էսկինասին ավելի քան 1,2 մլն ԱՄՆ դոլար էր պարտվել։
Ուեյն Ռունի
Ուեյն Ռունին Անգլիայի լավագույն ռմբարկուներից մեկն է, որը ֆանտաստիկ կարիերա է կառուցել։ Խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ Ռունին օգնել է թիմին հաղթել Չեմպիոնների լիգայում և բազմաթիվ տիտղոսներ ստանալ։ Սակայն մի քանի միջադեպ հետք են թողել Ռունիի կարիերայի վրա: 22 տարեկանում Ուեյնն ավելի քան 65 հազար ֆունտ ստերլինգ է պարտվել Մանչեսթերի կազինոյում։
Ֆլոյդ Մեյվեյզեր
Բռնցքամարտի սուպերաստղը մեկ անգամ չէ, որ հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նա ԶԼՄ-ների էջերում հայտնվել է ոչ թե որպես մարզիկ, այլ որպես խաղադրույքների, բլեքջեքերի սիրահար։ Նա նույնիսկ 300 հազար դոլար արժողությամբ բլեքջեքի մրցաշար է անցկացրել։ Նրա բազմաթիվ հաղթանակներ հայտնի են, բայց միլիոնավոր կորուստների մասին մարզիկը նախընտրում է լռել:
Չարլզ Բարքլի
Չարլզ Բարքլին ժամանակին NBA-ի լավագույն խաղացողներից մեկն էր: Հայտնի է, որ նա խաղերից կախվածության պատճառով մեծ խնդիր է ունեցել անձնական կյանքում։ 2006-ին տված հարցազրույցում Բարքլին խոստովանել է, որ իր կարիերայի ընթացքում կորցրել է ավելի քան 30 միլիոն դոլար: Չնայած նման հսկայական կորուստներին, Բարքլին պնդում էր, որ ինքը չպետք է հրաժարվի իր կախվածությունից, քանի որ կարող է «իրեն թույլ տալ խաղալ»:
Յառոմիր Յագր
Յառոմիր Յագրը հայտնի չեխ հոկեյիստ էր՝ ամենաարդյունավետ եվրոպական խաղացողը։ Իր կարիերայի ընթացքում նա նվաճել է Սթենլիի գավաթը, օլիմպիական ոսկե մեդալը, հաղթող է ճանաչվել հոկեյի աշխարհի առաջնությանը։ Յագրայի փայլուն կարիերան մարել է առցանց մոլախաղերի կայքերում իր հսկայական կորուստների պատճառով։ Նա նաև հսկայական պարտքեր է ունեցել ԱՄՆ կառավարությանը, քանի որ խուսափել է հարկերից։ Յագրը հսկայական պարտքեր է կուտակել երկու առցանց խաղատներում և երկար ժամանակ չի կարողացել վճարել դրանք:
Ինչևէ, կուտակած մեծ հարստությունը շատ հաճախ մարզիկներին դրդում է խաղամոլության։ Եվ չնայած մոլախաղերը այնքան վնասակար չեն նրանց կարիերայի համար, ինչպես, օրինակ, ալկոհոլն ու թմրանյութերը, սակայն ֆինանսական էական կորուստների հետևանքով հոգեբանական ճնշման մեջ են հայտնվում, որն էլ վնասում է նրանց։ https://bookmaker-ratings.com.ua/casino/
«Рейтинг Казино»-ի խմբագրակազմը հիշեցնում է․ խաղն առաջին հերթին պետք է պատասխանատու լինի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







