Փրկարարական անձնակազմերը Սուեզի ջրանցքում ծանծաղուտից հանել են Ever Given բեռնարկղանավը: Մարտի 29-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Inchcape Shipping ընկերությունը, որն զբաղվում Է ծովային փոխադրումներով։
Առայժմ չի ճշտվում, թե որքան շուտ կվերականգնվի երթեւեկությունը ջրային մայրուղով:
Իր հերթին The Wall Street Journal թերթը, վկայակոչելով ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիային, տեղեկացնում Է, որ բեռնարկղանավն առայժմ հաջողվել Է ծանծաղուտից հանել մասնակիորեն: Այժմ քարշիչները փորձում են ուղղել նավի ընթացքի ուղղությունը:
«Դա լավ նորություն Է,- ասել Է Ռաբիան:- Մենք դեռ չենք ավարտել, բայց այն շարժվել Է տեղից»:
220 հազար ջրատարողությամբ եւ 400 մետր երկարությամբ բեռնարկղանավը պատկանում Է Ճապոնիայի Shohei Kisen ընկերությանը եւ նավարկում Է պանամական դրոշի ներքո: Մարտի 23-ին նավը փակել Է Սուեզի ջրանցքի միամայրուղային հարավային մասը սաստիկ քամու եւ ավազամրրիկի պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







