Ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովը, որը գտնվում է Միջազգային տիեզերակայանում, հրապարակել է արգելափակված Սուեզի ջրանցքի լուսանկարները, որոնք արվել են Միջազգային տիեզերակայանից:
Լուսանկարները նա հրապարակել Է Twitter-ում։
Նավագնացության ոլորտում Lloyd’s List փորձագիտական կազմակերպության հաշվարկներով ՝ ջրանցքի արգելափակումը ամեն օր հետաձգում է ապրանքների տեղաշարժը՝ ընդհանուր 9,6 մլրդ դոլար գումարի չափով:
Одна из самых обсуждаемых новостей за последние несколько дней: происшествие в Суэцком канале. Огромный контейнеровоз #EverGiven сел на мель и заблокировал канал. Сейчас прикладываются все усилия, чтобы снять корабль с мели, и восстановить судоходство.
Вот так это выглядит с МКС pic.twitter.com/ch7Gs6Mw8H
— Sergey Kud-Sverchkov (@KudSverchkov) March 27, 2021
Հիշեցնենք, որ օրեր առաջ ավելի քան 400 մլն դոլարի նավթով բեռնված լցանավերն արգելափակվել են Սուեզի ջրանցքում՝ ծանծաղուտում հայտնված նավի պատճառով։ Մարտի 27-ի դրությամբ՝ Սուեզի ջրանցքով անցնելու իրենց հերթին սպասող նավերի թիվը հասել է 321-ի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







