Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:55

Նախապայմաններ միշտ Թուրքիան է նախապայմաններ դրել. Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է. 

«Հայ֊թուրքական հարաբերություններում առկա մի քանի ճշմարտություն֊կանոններ.

Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել հայ֊թուրքական դիվանագիտական հարաբերութկուններն՝ առանց նախապայմանների։
Նախապայմաններ միշտ դրել է Թուրքիան։

Հայաստանը երբեք դեմ չի եղել հայ֊թուրքական տնտեսական հարաբերություններին։
Դեմ է եղել Թուրքիան, սահմանն արդեն 28 տարի փակել է Թուրքիան, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մասով վերապահում կատարել է Թուրքիան։

 Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածաշրջանային համագործակցությանը։
Դեմ է եղել Թուրքիան՝ խախտելով դեպի ծով ելք չունեցող պետության՝ միջազգային իրավունքով երաշխավորված, հարևան պետության տարածքով տարանցիկ հնարավորություն ունենալու իրավունքը։

Թուրքիայի նկատմամբ Հայաստանը երբեք որևէ իրավունքի խախտում թույլ չի տվել։
Միջազգային իրավունքը կրկնակի խախտել է Թուրքիան՝ չճանաչելով իր իսկ կողմից կազմակերպված հայերի ցեղասպանությունը։

 Թուրքիայի նկատմամբ Հայաստանը երբեք ռազմական գործողություններ չի իրականացրել։
Ագրեսիա և միջազգային այլ հանցագործություններ Թուրքիան է կատարել Հայաստանի և հայերի դեմ՝ ակնհայտ սպառնալով ուժի կիրառմամբ և Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջան ուղարկելով կազմակերպված զինված ուժեր, վարձկաններ, ահաբեկիչներ և ռազմական տեխնիկա, ինչպես նաև գործնականում թուրքական դրոշների ներքո կատարելով պատերազմական հանցագործություններ։

 Այսպես կարող ենք երկար շարունակել…
Ինքներս ենք որոշում՝ որ պետությունից սպասենք թշնամական գործողություններ, որի նկատմամբ փոխենք ինչ֊որ վերաբերմունք, բայց դա անելուց առաջ մի քիչ մտածենք, թե մեզ որ պետությունն ինչպես է վերաբերում …

Հ.Գ. Ձեռքի հետ էլ կարդացեք 1918֊1920 թթ. հայ֊թուրքական հարաբերությունների արխիվները։ Սեփական անհեռատես ու տգետ քաղաքականութունից շատ բան կսովորեք»:

Հիշեցնենք, որ երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել էր հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար: Նա նշել էր, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+