Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Եթե մնանք խճճված ու անմակարդակ վեճերի մեջ, ընտրությունները վերջնարդյունքում օգուտ չեն տալու․ քաղաքագետ

Եթե մնանք խճճված ու անմակարդակ վեճերի մեջ, ընտրությունները վերջնարդյունքում օգուտ չեն տալու․ քաղաքագետ

Եթե մենք մնանք այս խճճված, անմակարդակ վեճերի մեջ, ընտրությունները վերջնարդյունքում մեզ օգուտ չեն տալու։ Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։  

«Ճգնաժամը նաև մեր ազգային, ներքին երկխոսության մեջ է։ Դա առաջին հերթին սադրել են գործող իշխանությունները, և մեր քաղաքական խոսույթի մակարդակն իջեցրել են փողոց։ Չի բացառվում, որ դա արվում է ծրագրավորված ձևով։ Բայց ընդդիմությունը դեռ չի գտել քաղաքական խոսույթի այդ բացը հաղթահարելու եղանակն ու տեխնոլոգիաները։ Եթե այդ խոսույթի մեջ փողոցային լեզուն մնա մինչև ընտրությունները, ինչ արդյունք էլ ստանանք, լավ չի լինելու։ Եվ այս առումով ես վտանգ եմ տեսնում։ Պետք է մինչ այդ փոխել լեզուն ու մտքերը։ Մենք պետք է խոսենք ծրագրերի շուրջ և ոչ թե հայհոյենք անհատներին»,-ասաց քաղաքագետը։ 

Նրա խոսքով, այս ձևով մենք մեծ քաղաքակրթության մասնակից չենք դառնա։ 

«Բոլոր ուժերը պետք է աշխատեն, որ մեր քաղաքական դաշտում մտքերի փոխանակությունը, հարցերի առաջադրումը չիջնի փողոցային խոսակցության մակարդակ։ Ընդդիմության մեծ գործը կլինի գտնել այն տեխնոլոգիաները, որոնք կփոխեն նախընտրական քարոզարշավի բնույթը։ Դրա համար, սակայն, մեծ նախագծեր են պետք ոչ թե զուտ տեխնոլոգիաների գծով, այլ թե ինչպես ենք տեսնում մեր վաղվա օրը։ Ամեն ինչի հիմքում պետք է լինի այն հարցադրումը, թե ընտրություններից հետո ինչպիսին պետք է լինի մեր երկիրը։ Մտքերի փոխանակությունները, մրցակցությունն այսպիսի խոսակցությունների շուրջ պետք է տարվեն։ Այդ հարցում պետք է ներդրում ունենա ընդդիմությունը և այն ուժերը, որոնք իրադրությունը փոխելու նպատակ ունեն՝ ի հակառակ այն ուժերի, որոնք կարող են շահագրգռված լինել մեր դիսկուրսի լեզուն ճահճում թողնելու հարցում»,-ընդգծեց մեր զրուցակիցը։ 

Բնութագրելով երկրում առկա իրավիճակը՝ քաղաքագետը հավելեց․ 

«Կա մի զանգված, որը հուսահատված է։ Կա մի զանգված, որը հիասթափված է։ Կա նաև մի զանգված, որը զգում է, որ խաբված է և այդ վիճակից ելքեր չի տեսնում։ Կա նաև ագրեսիվ զանգված, որը հեռու է բարձր քաղաքական խոսույթից, և այն անընդհատ իջեցնում է։ Հիմա այդ փունջն է մեզ մոտ։ Մեզ մոտ կա նաև  մտավորականություն, որի գործը իրավիճակը շտկելը պետք է լինի՝ անկախ նրանից, թե ում կողմնակիցն է, որովհետև մենք ցածր քաղաքական մշակույթ կրող ենք դառնում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+