Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնը, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել և իր գործունեության մեջ հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում մասնավորապես առանձնացվել են բարձր և նորագույն տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային և մի շարք այլ ոլորտներ:
Դեսպան Սիգուրդսոնը վստահեցրել է, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների կապերի հետագա զարգացման ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






