Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն համաձայանգրի հրապարակումից հետո Ազգային ժողովի շենք մուտք գործած և ԱԺ փոխխոսնակի աթոռին լուսանկարված 27–ամյա Գառնիկ Պետրոսյանի՝ Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին գրում է News.am-ը։
Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող ՀՀ ՔՕ 110–րդ հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնելը) հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է նախորդ շաբաթ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետի՝ գործով որպես մեղադրյալ ներգրավվող անձի՝ հայտնի չլինելու հիմքով։
Քննչական կոմիտեի պաշտոնյան միաժամանակ տեղեկացրել է, որ քննության ներկա փուլում կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա և տուժող Գ. Պետրոսյանի կողմից ինքնասպանություն գործելու շարժառիթը պարզված չէ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







