Մարտի 22–23-ը Երևանում անցկացվել է ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական եզրափակիչ մրցույթը, որին մասնակցել են ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարության ենթակա մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների 33 թիմեր: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Տղամարդկանց մրցապայքարին մասնակցող 99-ը մասնակիցների մեջ 50 հնարավորից վաստակելով 47 միավոր/10+10+9+9+9/՝ հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակից Գրիգոր Գրիգորյանը: Կանանց պայքարում 45 միավորով հաղթող է դարձել Անահիտ Ասատրյանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Որպես հրաձգության հանրապետական եզրափակիչ մրցույթի հաղթող՝ Գրիգոր Գրիգորյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կպարգևատրվի հավաստագրով, մեդալով և օդամղիչ զենքով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







