Արսեն Մկրտչյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր։ Թեկնածուները երկուսն էին՝ Արմեն Հայկյանցն ու Արսեն Մկրտչյանը։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց երկրորդ փուլի ընտրության արդյունքները: Ըստ այդմ՝ քվեարկությանը 131 պատգամավորից մասնակցել է 102-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Արմեն Հայկյանցի օգտին կողմ է քվեարկել 11, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 87 պատգամավոր:
Հավելենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
Հիշեցնենք, որ Արմեն Հայկյանցն ու Արսեն Մկրտչյանն ընտրության առաջին փուլում չէին ընտրվել: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






