Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook-ի էջում ներողություն է խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար:
Նա երեկ՝ մարտի 23-ին, իր էջում հրապարակել էր աղբի մեջ կորած փողոցի մի լուսանկար՝ ներկայացնելով, որ դա Բաղրամյան պողոտան է՝ վրանները հանելուց հետո:
Սակայն, որոշ օգտատերեր պարզեցին, որ լուսանկարն արվել է Ուկրաինայում՝ 2017 թվականին:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը երեկ հայտարարեց Բաղրամյան պողոտան բացելու իր որոշման մասին: Պողոտան փակ էր փետրվարի 25-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






