Խորհրդարանի աշխատանքները դեռ չսկսված՝ ընդմիջվեցին։
Այսօր ԱԺ-ն պետք է քվեարկեր երեկ քննարկած օրինագծերը, այդ թվում՝ ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք 20 րոպե ընդմիջում են խնդրում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հայտնեց, որ նիստն ընդմիջվում է։
Նշենք, որ երեկ Աժ-ն քննարկեց ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի՝ ռազմական դրությունը վերացնելու առաջարկը։ ԱԺ նախագահն էլ կոչ արեց «Իմ քայլին» ընդառաջ գնալ խորհրդարանական ընդդիմությանը։
Հիշեցնենք, որ ռազմական դրություն է հայտարարվել 2020թ-ի սեպտեմբերի 27-ին` Արցախյան պատերազմի հենց առաջին օրը:
Հիշեցնենք նաև, որ ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի առաջարկը մի քանի անգամ մերժվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






