Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:08

ԱՊՀ արտգործնախարարներն անընդունելի են համարել միակողմանի ռազմական միջամտությունները

ԱՊՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարությամբ վերահաստատել են ինքնիշխան պետությունների ներքին գործերին չխառնվելու սկզբունքի կարևորությունը: Այս մասին հայտարարության տեքստը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Որպես այս սկզբունքի խախտում մենք դատապարտում ենք ցանկացած միջամտություն օրինական կառավարությունների տապալման կազմակերպման, ինչպես նաև պետությունների կողմից միջազգային իրավունքի խախտմամբ ազգային իրավունքի տարածքային կիրառումը», — ասվում է նախարարների հայտարարության մեջ:

Նախարարները վերահաստատել են, որ պատժամիջոցների կիրառումը բացառապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասությունն է՝ Կազմակերպության կանոնադրության VII գլխի հիման վրա:

«Անթույլատրելի ենք համարում առանձին պետությունների կողմից տնտեսական ճնշման կամ հարկադրանքի միջոցների կիրառումն այլ պետությունների նկատմամբ», — ասվում է հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարարները «լուրջ մտահոգություն են հայտնել այլ պետությունների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների կիրառման (այդ թվում` տնտեսական ) դեպքերի աճի կապակցությամբ, որոնք հիմնավորված չեն միջազգային իրավունքով»՝ դրանք անվանելով «երկակի ստանդարտների կիրառման օրինակ» և կոչ են արել վերջ դնել այս պրակտիկային:

ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները պետություններին կոչ են արել շարունակել համագործակցությունը զինաթափման,  զենքի վերահսկման  ու չտարածման առկա համաձայնագրերի ամրապնդման գործում:
«Մենք լիովին պաշտպանում ենք միջազգային իրավունքի սկզբունքը, համաձայն որի ՝ պետությունները ձեռնպահ են մնում ՄԱԿ-ի Կանոնադրության խախտմամբ սպառնալիքից կամ ուժի կիրառումից: Մենք անընդունելի ենք համարում միակողմանի ռազմական միջամտությունները, և վերահաստատում ենք  վեճերը խաղաղ կարգավորման սկզբունքով լուծելու մեր պարտավորությունը՝ համաձայն միջազգային իրավունքի», — շեշտվում է հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+