Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ վաղը՝ մարտի 23-ին, մտադիր է պատվաստվել կորոնավիրուսի դեմ. հայտնում է Interfax-ը։
ՌԴ առաջնորդը նշել է, որ պատվաստվելը ամեն մարդու կամավոր որոշումն է։
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում առաջին բաղադրիչով արդեն 6․3 միլիոն մարդ է պատվաստվել, որից 4․3 միլիոնը ստացել է պատվաստանյութի առաջին և երկրորդ բաղադրիչները», — ասել է Պուտինը:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հստակեցրել, թե որ պատվաստանյութով է ՌԴ նախագահը պատվաստվելու, սակայն ընդգծել է, որ այն հայրենական արտադրության կլինի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







