ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավաբանական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի կայքից։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Վարդանյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2019 թվականի հունվարի 18-ից ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է: Իսկ 2020 թ-ի հունվարի 29-ից նաև ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






