Եթե Ընտրական օրենսգրքի փոփոխություններն իրականացվեն հնարավորինս արագ, որևէ խոչընդոտ չի լինի, որպեսզի արտահերթ ընտրություններն անցկացվեն հենց համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Տարիներ շարունակ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր երկրի համար, կարծում եմ՝ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է և նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, եթե լինի մաքուր համամասնական համակարգ»,–նկատեց նախարարը և հավելեց, որ ԱԺ կողմից շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որն ուղարկել են նաև Վենետիկի հանձնաժողով։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






