Հիսունհինգամյա Արմեն Սանամյանը կգլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը։ Այս մասին հայտնել է ՀՖՖ պաշտոնական էջը:
Հաշվի առնելով ղազախական «Ատիրաու» ակումբում զբաղվածությունը և անհամատեղելիությունն ազգային հավաքականում աշխատանքի հետ՝ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Մանուկ Սարգսյանին կատարած բեղմնավոր աշխատանքի համար և մաղթում նորանոր հաջողություններ մարզչական կարիերայի ընթացքում:
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Սանամյանը, որը հայտնի է հայկական մի շարք ակումբներում կատարած մարզչական աշխատանքով: Արմեն Սանամյանի վերջին աշխատատեղը Հայաստանի Մ-19 հավաքականն էր, որտեղ նա կատարում էր գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանի օգնականի պարտականությունները:
Ի դեպ, «Բուքմեյքերների Ռեյտինգ» կայքի տվյալներով՝ կանանց հավաքականի նոր մարզիչ Սանամյանը նախկինում աշխատել է «Ալաշկերտում», «Սեւանում», «Լոռիում» եւ այլ տեղական ու արտասահմանյան ֆուտբոլային ակումբներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







