Երևան քաղաքում մարտի 21-ի ցերեկը, 22-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Հանրապետության տարածքում մարտի 21-ի ցերեկը, 22-ին առանձին շրջաններում, 23-25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 22-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







