Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:09

Երևի Հաջի Ալիևը գորգ դուրս չգար, եթե իմանար՝ ինչ է սպասվում իրեն Վազգենի հետ գոտեմարտում. Կուրղինյան

Երևի Հաջի Ալիևը գորգ դուրս չգար, եթե իմանար՝ ինչ է սպասվում իրեն Վազգենի հետ գոտեմարտում. Կուրղինյան

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԸՖ-ի հետ զրույցում ամփոփել է թիմի ելույթները Բուդապեշտում։

«Մեր ծրագրերը մենք իրականացրել ենք: Ուղեգրերի ակնկալիքները հենց 57 կգ և 65կգ ըմբիշներից էին։ Վազգենն ու Արսենը մի քանի անգամ գերազանցեցին մեր սպասելիքները։

Մյուս քաշային կարգերում ուղեգիր չնվաճեցինք, պարզ էր, որ նրանց երկուսի հնարավորություններն ավելի քիչ էին։ Հաջորդ մրցաշարում հնարավոր է այլ մարզիկներ գնան։ Ունենք Արման Անդրեասյան, Արման Ավագյան, ովքեր կարող է փոխարինեն Հովհաննեսին և Հրայրին։ Դա դեռ կտեսնենք։ Դեռ հավաքներ կան, Եվրոպայի առաջնություն, դրանից հետո նոր վերջին վարկանիշային մրցաշարն է լինելու։ Այդ ժամանակ էլ պարզ կլինի ամեն բան:

Արսենը, դեռևս 2019-ի թվականին, հաղթելով մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, լուրջ հայտ ներկայացրեց արդեն Տոկիոյի խաղերի համար։ Բոլորը տեսան նրա ներուժը և տրամադրվածությունը։

Վազգենի առաջին մեծ նվաճումը ես սա եմ համարում։ Հիմա կմտածեք, բա Աշխարհի անհատական գավաթը․ այնտեղ ոչ բոլոր թոփ երկրներն էին մասնակցում, իսկ այստեղ Վազգենը գոտեմարտեց աշխարհի ուժեղագույն ըմբիշների հետ։ Այս հաղթանակից հետո նա միանգամից Տոկիոյի խաղերի ոսկե թեկնածու է դարձել։ Բոլորը նրա մասին են խոսում։

Տղաները ունեն հանգստություն։ Նրանք հավասարակշռված են և շատ զուսպ։ Այդ կերպ էլ գոտեմարտում են՝ լսելով մարզիչներին:

Իհարկե, երկուսն էլ աշխատելու տեղ ունեն։ Առհասարակ միշտ պետք է առաջ գնալ ու ավելացնել՝ ավելի լավ արդյունքի համար։

Այս մրցաշարը առանձնանում էր նրանով, որ բոլորի գերնպատակը եզրափակիչ հասնելն էր և ուղեգիր նվաճելը։ Դրանից հետո, արդեն երզափակիչը երկրորդական պլան է անցնում, սակայն ես շատ էի ուզում, որ և՛ Արսենը, և՛ Վազգենը դուրս գան եզրափակիչ և գոտեմարտեն։ Պարզվեց՝ նրանք ինձնից շատ էին ուզում դա (խմբ․ ծիծաղում է)։

Ասեցի տղաներին, որ, տա Աստված, ձեր մրցակիցները չհրաժարվեն պայքարից։
Ես, իհարկե հասկանում եմ մեր հայրենակիցների էմոցիաները, հատկապես, երբ մրցակիցը ադրբեջանցի կամ թուրք է լինում, սակայն չեմ կարող չընդգծել, որ Հաջի Ալիևը աշխարհի ուժեղագույն ըմբիշներից է։ Նրան բարդ, շատ բարդ է հաղթելը։ Իսկ այս հաշվով նրան, եթե չեմ սխալվում, երբեք ոչ ոք չէր հաղթել։ Ալիևը, մինչև երեկ, հաղթել էր աշխարհում բոլոր մրցակիցներին, երեկ էլ ցանկանում էր Վազգենին հաղթել, որպեսզի, ինքներդ էլ հասկանում եք, վստահությունը եռապատկեր կամ հազարապատկեր Օլիմպիական խաղերից առաջ։ Պարզապես, եթե իմանար, ինչ է սպասվում իրեն Վազգենի հետ գոտեմարտում, երևի դուրս չէր գա գորգ։
Սակայն, ես վստահ էի, որ անգամ պարտությունը օգուտ էր տալու Վազգենին։ 

Չնայած երկուսի դեպքում էլ պարտության մասին խոսելն անհանար է, նրանք դուրս են գալիս գորգ միայն հաղթելու։ Այս հաղթանակները նրանց շատ էին պետք։ Բոլորիս էին անհրաժեշտ՝ հատկապես Տոկիո-2020-ից առաջ»-նշել է մարզիչը:

Հիշեցնենք, որ  Հայաստանի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը մրցանակային տեղեր են գրավել Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի արտոնագրված օլիմպիական մրցաշարի եզրափակչում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+