Կոլումբացի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն նույնպես կմիանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական էջից:
Անգուլոն բուժզննում է անցել և պատրաստ է ընդգրկվել Հայաստանի ազգային թիմի կազմում:
Նշենք, որ մարտին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեք հանդիպում է ունենալու: Առաջինը տեղի կունենա մարտի 25-ին:
Այդ օրը կկայանա 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի «J» խմբի առաջին տուրի հանդիպումը Լիխտենշտեյնի հետ: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին՝ Հայաստանը կմրցի Իսլանդիայի հավաքականի հետ: Իսկ մարտի 31-ին տեղի կունենա Հայաստան-Ռումինիա խաղը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







