Այս պահին Սիսիանի օդանավակայանում ռուսական զորքեր կան տեղակայված. ի պատասխան հնչած հարցին, թե ոչ պաշտոնական տեղեկություններ են շրջանառվում, որ Սիսիանի օդանավակայանը կարող է համատեղ օգտագործվել ռուսական կողմի հետ կամ փոխանցվել ռուսական կողմին՝ տեղում ռուսական ռազմաբազա կառուցելու համար, ասաց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը:
«Չգիտեմ հետագայում ռազմաբազա կդառնա, թե՝ ոչ, բայց, այո՛, ռուսական զորքեր կան տեղակայված»,- պատասխանեց քաղաքապետը՝ նշելով, որ չի ցանկանում մանրամասնել, թե քանի հոգի են և այլն:
Նշնեք, որ Սիսիանի քաղաքապետը ևս մասնակցում եր «Վերածնվող Հայաստան» կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսին:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






